World News

Հոգեբանական ծանր վիճակում ենք, եթե կապացուցվեր, որ երեխաս ծեծել է, թող նոր հրապարակեին. ծնողը՝ երեխաների մասնակցությամբ միջադեպի մասին

Մենք հոգեբանական ծանր վիճակում ենք, գործը նախաքննության փուլում է, եթե կապացուցվեր, որ իմ երեխան է ծեծել, թող նոր հրապարակեին:

Այս մասին ասաց Tert.am զանգահարած 13-ամյա երեխայի հայրը՝ Մ.Ա-ն, որի երեխային մեղադրում են իբրև ծեծի է ենթարկել 11-ամյա երեխայի:

Ծնողի պնդմամբ՝ ծեծ չի եղել:

«Ծեծ չի եղել, այսքան բան կարող եմ ասել, մինչև նախաքննությունը կավարտվի:

Ես ցավում եմ, որ նման բան են անում: Աբսուրդն այն է, որ ճիշտ ինֆորմացիան տրված է՝ երեխայի տարիք և այլն, բայց ապացուցված չի, ծեծե՞լ է, թե՝ չէ: Մյուս երեխան ասում է՝ ինձ խփել է, իմ երեխան էլ ասում է՝ չէ, չեմ խփել, ինքը բակում նստած տեղից բարձրացել, վայր է ընկել, հիմա այդ ամեն ինչը նախաքննության փուլում է, եթե ոչինչ ապացուցված չէ, նման բան հրապարակել չի կարելի»,- բացատրեց ծնողը:

Ծնողը նշեց, որ պետք է ավելի զգույշ լինել երեխաների հետ կապված ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ և մտածել երեխաների ապահովության մասին:

Читайте на 123ru.net