World News

ԵՄ-ի՝ ՀՀ ԶՈՒ-ին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը բացառապես Հրվ. Կովկասում իրավիճակն ապակայունացելու աշխարհաքաղաքական նպատակ է հետապանդում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը բացառապես Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացելու աշխարհաքաղաքական նպատակ է հետապանդում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իրենց կործանարար ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում տարածելու համար։ Ուկրաինայի օրինակից երևում է, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ՝ պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին», - ասել է  նա։

Ըստ Զախարովայի՝ «տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ոչ մի լավ բան չեն բերի Արևմուտքի՝ «բաժանիր և տիրիր», «հրահրիր և գժտեցրու», ինչպես նաև Հարավային Կովկասը զենքով լցնելու սկզբունքները»:

Читайте на 123ru.net