World News

Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ՌԴ-ում․ Ադրբեջանի ԱԳՆ. Factor

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը: «Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում ու այլ հարթակներում»,-ասել է Հաջիզադեն։ Հավելենք,  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա […]

The post Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ՌԴ-ում․ Ադրբեջանի ԱԳՆ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում ու այլ հարթակներում»,-ասել է Հաջիզադեն։

Հավելենք,  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի  միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար ամենահարմար պայմանները։

«Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը խաղաղության պայմանագրի շուրջ։ Միշտ ընդգծել ենք, որ պատրաստ է դա անել նաև հետագայում։ Մենք երաշխավորում ենք ամենահարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- ասել էր Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն  կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տարածաշրջանում անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։

The post Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ՌԴ-ում․ Ադրբեջանի ԱԳՆ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net