World News

«Փյունիկը» 10 հոգով պարտվեց Ստրուգային ԿԼ որակավորման 2-րդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում էր հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի 1-2 հաշվով պարտությամբ։

Առաջին կեսից հետո հաշիվը 1:1 էր: Տանտերերի կազմում 9-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Իբրահիմին, իսկ երևանյան թիմի կազմում 29-րդ րոպեին Լուկաս Վիլելան դարձյալ 11-մետրանոցից խփեց պատասխան գնդակը:

60-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով մեր թիմի կազմում հեռացվեց Վակուլենկոն։ Իսկ 13 րոպե անց մրցակցին հաղթանակ պարգևեց Շպիրովսկին՝ խփած գոլով։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Երևանում։

Читайте на 123ru.net