World News

Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի մի քանի հասցեներում քանդվում Է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների մի քանի շինություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքի սեփականություն հանդիսացող տարածքներում վերջին ամիսներին ապօրինաբար կառուցվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինություններ: Կառուցապատողներից երկուսն անհայտ են, իսկ մյուսները պարբերաբար զգուշացումներից հետո այդպես էլ չեն դադարեցրել շինարարությունը, որոնք սկսվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու: 

Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը: 

Читайте на 123ru.net