World News

Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ փորձելով Վաշինգտոնի ուշադրությունը սևեռել Մերձավոր Արևելքում ծավալվող ճգնաժամի վրա և աջակցություն ստանալ Գազայի հատվածում շարունակվող գործողություններում: Այս մասին գրում է euronews.com-ը:

«Այսօր մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում, Մերձավոր Արևելքում իրանական ահաբեկչության առանցքը դիմակայում է Ամերիկային, Իսրայելին և մեր արաբ ընկերներին: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան և Իսրայելը պետք է միասին լինեն, որովհետև երբ մենք միասին ենք, տեղի է ունենում մի շատ պարզ բան՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են», - ասել է Իսրայելի առաջնորդը՝ խնդրելով իր երկրի համար ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել:

Մոտ 80 դեմոկրատ օրենսդիրներ որոշել էին բոյկոտել ելույթը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում տեղի ունեցած հումանիտար աղետը և Իսրայելի պաշտպանության բանակի գործողության մեկնարկից ի վեր անկլավում շուրջ 40,000 մարդու զոհվելը:

Նշվում է, որ Նեթանյահուի ժամանումը Կոնգրես բողոքի ցույցեր է առաջացրել: Հազարավոր ցուցարարներ, դժգոհ լինելով այն փաստից, որ հրեական պետության վարչապետը հնարավորություն է ստացել ելույթ ունենալ Կոնգրեսի ամբիոնից, պահանջել են դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին։

Նեթանյահուն քննադատել է հակապատերազմական և պաղեստինամետ ցույցերը՝ դրանք անվանելով «հակաիսրայելական» և ասել, որ ցուցարարները «պետք է ամաչեն»։

«Որքանով մենք գիտենք, Իրանը ֆինանսավորում է հակաիսրայելական ցույցերը, որոնք այժմ տեղի են ունենում այս շենքի առջև», - պնդում է Նեթանյահուն: 

Իր ելույթում Իսրայելի առաջնորդը նաև դատապարտել է «հակասեմականության աճը Միացյալ Նահանգների բուհերում»։

Գազայի հետպատերազմյան ճակատագրի մասին

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը «կպահպանի վերահսկողությունը Գազայում  անվտանգության վրա» և կոչ է արել «ապայքարել բնակչության ապաարմատականացման համար, ինչպես տեղի է ունեցել Գերմանիայում և Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Նա ասել է, որ Իսրայելը չի ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, այլ պետք է պահպանի անվտանգության ընդհանուր վերահսկողությունը՝ ապահովելու համար, որ այդ տարածքն այլևս երբեք սպառնալիք չներկայացնի հրեական պետության համար:

Գազայում պետք է լինի քաղաքացիական վարչակազմ, կարծում է Նեթանյահուն, որը կղեկավարվի այն պաղեստինցիների կողմից, «որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը»։

«Պաղեստինցիների հաջորդ սերունդը պետք է սովորի ապրել հրեաների կողքին», - ասել է նա:

Читайте на 123ru.net