World News

Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին (տեսանյութեր)

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ելույթի ժամանակ հարձակվել և բռունցքներով հարվածել են քրդամետ DEM կուսակցության պատգամավոր Ալի Բոզանին:

Ինչպես նշում է turkiyetoday.com-ը, Բոզանն իր ելույթում իշխող կուսակցությանը մեղադրել էր հանրային աշխատողների, պետական ծառայողների և թոշակառուների միջոցները գողանալու համար:

Այս խոսքերից հետո պատգամավորները շարժվել են դեպի ամբիոն, ինչը հանգեցրել է բուռն վեճի, որն արագ վերաճել է ծեծկռտուքի: Ստեղծված իրավիճակի պատճառով նիստն ընդհատվել է։ 

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net