World News

Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ՆԱՏՕ-ին համարժեք դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմական դաշինք ստեղծել՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։  Նա այս մասին ասել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:  

Ըստ Նեթանյահուի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամյան դաշինքը», որը կլինի Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք և նման կլինի ՆԱՏՕ-ին:

«Երկրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»,- Կոնգրեսում հավաքվածների ծափահարությունների ներքո ասել է Իսրայելի վարչապետը։

Նոր դաշինքը, ինչպես կարծում է Իսրայելի վարչապետը, կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որորոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։



Читайте на 123ru.net