World News

Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառով

Սեուլի արվարձանում ոչ մեծ բռնկում է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկի տանիքում ԿԺԴՀ-ից արձակված աղբով լի փուչիկների պատճառով։

Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ըստ «Չունան իլբո» թերթի՝ հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեան արձակել է աղբով մոտ 480 փուչիկ Հարավային Կորեայի ուղղությամբ։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել Կոյան քաղաքի բնակելի շենքի տանիքին։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 14:36-ի սահմաններում։ Հրդեհի պատճառ է դարձել պայթուցիչը, որն ամրացված է եղել փուչիկն աղբով տոպրակին կապող պարանին։

Դեպքի վայր են ժամանել 28 հրշեջ և 11 միավոր հատուկ տեխնիկա։ Կրակը տարածվել է 6 քմ տարածքում և մարվել 25 րոպե անց, ոչ ոք չի տուժել։

Հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել էր Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ։ Փորձագետները վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

 

Читайте на 123ru.net