World News

Նոան պատմական ռեկորդ է գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։

Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։

Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։

Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և Էրալդո Չինարիի դուբլը, իսկ հանդիպմանվերջակետը դրեց Հելդեր Ֆերեյրան՝ 7-0։ Գոլերը խփվեցին համապատասխանաբար խաղի 19-րդ, 28-րդ, 31-րդ, 58-րդ, 71-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։

 
 

Читайте на 123ru.net