World News

«Վստահ եմ՝ առաջիկա դատական քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով կճանաչվի իմ պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանի անմեղությունը»․ Մեկնարկում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական քննությունը

«Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալներից արդեն 9 ամիս առանց տեսակցության ու զանգերի իրավունքի կալանավորված Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը վստահեցնում է՝ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ոչ միայն չեն խոսում նրա մասին, որ մեղադրանքը հիմնավոր է, այլ հակառակը, նույն իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները, դրանց արդյունքները հաստատում են իր պաշտպանյալի ու գործով այլ մեղադրյալների ցուցմունքները, որոնց վրա հետևողականորեն նախաքննական մարմինն ու դատախազությունը աչք են փակում՝ այսպես ասած փորձելով կոծկել այդ ամենը կամ ներկայացնելով որպես ոչ իրական։

Читайте на 123ru.net