World News

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպան գրասենյակից:

Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։

Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։ Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր:

Читайте на 123ru.net