World News

Նեթանյահուն Բայդենին անվանել է «հպարտ սիոնիստ»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է «հպարտ սիոնիստ»: Այս մասին գրում է yahoo.com-ը:

«Պարոն նախագահ, մենք միմյանց ճանաչում ենք 40 տարի, և Դուք 50 տարվա ընթացքում ճանաչել եք Իսրայելի յուրաքանչյուր վարչապետի՝ Գոլդա Մեիրից սկսած: Այսպիսով, որպես հպարտ հրեա սիոնիստ, հպարտ իռլանդաամերիկացի սիոնիստին՝ Ձեզ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 50 տարվա պետական ծառայության և Իսրայել պետությանը 50 տարվա աջակցության համար: Ես անհամբեր սպասում եմ մեր այսօրվա զրույցին և առաջիկա ամիսներին ձեզ հետ աշխատանքին՝ մեր առջև ծառացած մեծ խնդիրների շուրջ», - ասել է Նեթանյահուն:

«Ես նույնպես անհամբեր սպասում եմ դրան», - պատասխանել է Բայդենը՝ պատմելով Գոլդա Մեիրի հետ իր առաջին հանդիպման մասին, որի ժամանակ 12 տարեկան էր:

Ավելի վաղ Բայդենն Իսրայելում հայտարարել էր, որ «սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել»:



Читайте на 123ru.net