World News

515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնալ Նարեկ Սարգսյանն արձագանքել է այսօր մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում երթևեկության խախտումների փաստերով շուրջ 515,430 արձանագրություն է կազմել՝ հերքելով այն

«Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515,430 արձանագրություն։

Նշենք, որ 515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում», - գրել է ՆԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։

Читайте на 123ru.net