World News

Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև. «Ազատություն»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, […]

The post Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

2008-ի արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, այս որոշումը սակայն, դեռ ուժի մեջ չի մտել։

Նախկին նախագահի արդարացման պատճառը ոչ թե այն էր, որ նա քննության արդյունքում անմեղ էր ճանաչվել, այլ՝ Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունը դեռ այդ օրերին էր հայտարարել՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը, և բողոքարկել էր արդարացման դատավճիռը Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս և Սահմանադրության հետ խնդիր ունի, ու չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։

4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։

Մեղքը չընդունող երկրորդ նախագահի փաստաբանը պնդում է՝ Սահմանադրական դատարանը սխալ ճանապարհով է գնացել՝ դուրս է եկել իր լիազորություններից:

«Սահմանադրական դատարանը փոխանակ Սահմանադրություն մեկնաբանի, դրել օրենքն է մեկնաբանում, ասում ՝ «չէ Վճռաբեկ, դու օրենքը սխալ ես հասկանում, օրենքը չի արգելում, որպեսզի մեղադրողները մեղադրանքը փոխեն: Ակհայտորեն լիազորություններից դուրս է», – ասաց Ալումյանը:

Սահմանադրական դատարանն իր որոշումը հավելյալ չի մեկնաբանում։

Ի՞նչ կլիներ, եթե բարձր դատարանը վիճարկվող հոդվածը ճանաչեր հակասահմանադրական։ Ալումյանն ասում է՝ դա կնշանակեր, որ այսուհետ նման իրավիճակներում Դատախազությունը հնարավորություն կստանար վերաորակելու ամբաստանյալների մեղադրանքները, բայց բարձր դատարանի այդ որոշումը հետադարձ ուժ չէր կարող ունենալ, հետևաբար՝ չէր էլ տարածվի նախկին նախագահի վրա։ Եվ որպեսզի Ռոբերտ Քոչարյանին դարձյալ մեղադրյալի կարգավիճակ տան, Սահմանադրական դատարանը գնաց այլ ուղղությամբ, ասում է փաստաբանը:

«Իրավաբանությունից դուրս է և քաղաքական հետապնդում է, և առաջին իսկ օրվանից մենք դա հայտարարել ենք, որ սա իրավունքի և օրենքի տարրական պահանջներին հակասող գործ է, և էս գործը ունի մենակ մեկ շարժառիթ՝ քաղաքական հաշվեհարդար», – հայտարարեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև պնդում է՝ իր լիազորություններից դուրս եկած բարձր դատարանը հղում է արել միջազգային պայմանագրերին, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի՝ արդար դատաքննության իրավունքի դրույթին, այս առումով կարևորել տուժողների իրավունքներն ու ընդգծել, որ Դատախազությունը պետք է պաշտպաներ նաև նրանց շահերը. – «Ակնհայտորեն անտեսելով այն հանգամանքը, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բացարձակապես չի տարածվում մեղադրողների վրա և չի տարածվում նաև տուժող կողմի վրա»:

Տուժողների իրավունքներից դեռ տարիներ առաջ խոսել էին դատախազները։ Քոչարյանին արդարացնելուց 4 օր առաջ այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր դատավոր Աննա Դանիբեկյանին՝ խնդրել էր ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։ Դանիբեկյանը, սակայն, դա մերժել էր ու անցել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

The post Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net