World News

Ասադն ու Էրդողանն ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կարող են հանդիպել

Ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Türkiye թերթին հղումով:

«Անկարայի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Էրդողանի և Ասադի հանդիպման առաջին տարբերակը Իրաքն էր, սակայն այժմ Անկարան նախընտրում է հանդիպումն անցկացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին գտնվող Քասաբ անցակետում։ Գործընթացը շատ արագ է ընթանում. երկու առաջնորդների համատեղ լուսանկարը կարող է հայտնվել օգոստոսին»,–գրում է թերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ երկու երկրների հետախուզական վարչությունները հուլիսին առնվազն երեք հանդիպում են անցկացրել՝ ուղղված Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Читайте на 123ru.net