World News

Ծնողն ասաց՝ առաջին անգամ է լսում, որ երեխայի հետ նման բան է կատարվել․ նոր մանրամասներ Փոքր Վեդիի միջադեպից

Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է Փոքր Վեդիի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը:

Ստեփանյանը նշում է, որ ինքը մանկապարտեզի որևէ դաստիարակից նման վերաբերմունքի չէր սպասում, քանի որ անձամբ բոլորին ճանաչում է, իսկ տեսանյութի դաստիարակին առավել ևս, քանի որ 10 տարի միասին են սովորել նույն դասարանում:

«Այն օրվանից, երբ նշանակվել եմ վարչական շրջանի ղեկավար այդ հարցը շատ խիստ է դրվել, և մինչև հիմա որևէ ծնող կամ աշխատակից չի դիմել, որ նման խնդիր կա: Երեկ համացանցից ենք իմացել այս դեպքի մասին, անմիջապես համայնապետը տեղեկացվել է և հաղորդում է տրվել ոստիկանություն»,- ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ երեխայի ծնողները նույնպես երեկ են իմացել կատարվածի մասին:

«Ես զանգահարել եմ ծնողին, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ երեխայի հետ նման բան է կատարվել, նույնիսկ ծնողները չեն իմացել, քանի որ իրենց հետ ամեն օր շփվում եմ: Ինչքանով որ ես տեղյակ եմ, ծնողները որպես այդպիսին բողոք չեն ներկայացրել, սակայն վարույթ է նախաձեռնվել, և իմ կարծիքով նման դեպքերը պետք է առհասարակ բացառվեն բոլոր տեղերում, դա չի քննարկվում: Բայց դե ծնողները ճանաչում են դաստարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի, բայց ճանաչելով այդ մարդուն և հասկանալով շարժառիթը հարց է առաջանում, ինչու է մայիսին նկարահանված տեսանյութը նոր է հրապարակվում: Եթե դա չեք պահել ինչ-որ մեկին շանտաժ անելու համար, ինչ-որ մեկին թանկով վաճառելու համար, լավ եթե դուք դա թաքցնում եք, ակյդ մարդը ամեն օր կարող է մի երեխա ծեծեր»,- նշում է համայնքապետը և հավելում, որ ինքն էլ չի կարող ասել, թե որն է տեսանյութը հիմա հրապարակելու շարժառիթը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, դաստիարակը 72 ժամով կալանավորվել է:

Читайте на 123ru.net