World News

Տավուշում բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ: 

Читайте на 123ru.net