World News

Փարիզում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Փարիզում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիական խաղերի բացմանարարողությունը տևեց 4 ժամ և ամբողջ ընթացքը ուղեկցվեց տեղատարափ անձրևով: Բացման ամբողջ արարողությանը մաս էին կազմում Փարիզի մի շարք մշակութային համալիրները` Լուվրը, Բաստիլյան ամրոցը և Էյֆելյան աշտարակը, որի դիմաց` Տրոկադերո հրապարակում, ընթացավ բուն արարողությունը: Բացման հանդիսավոր արարողության վերջին կատարում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնին էր, […]

The post Փարիզում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Փարիզում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիական խաղերի բացմանարարողությունը տևեց 4 ժամ և ամբողջ ընթացքը ուղեկցվեց տեղատարափ անձրևով:

Բացման ամբողջ արարողությանը մաս էին կազմում Փարիզի մի շարք մշակութային համալիրները` Լուվրը, Բաստիլյան ամրոցը և Էյֆելյան աշտարակը, որի դիմաց` Տրոկադերո հրապարակում, ընթացավ բուն արարողությունը:

Բացման հանդիսավոր արարողության վերջին կատարում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնին էր, ով 4 տարվա դադարից հետո, կրկին վերադարձավ մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l’amour երգը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

The post Փարիզում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net