World News

Բաքուն հաղորդում է, թե հայկական բանակի հետախուզական կվադրոկոպտեր է որսացել, Երևանը հերքում է. «Ազատություն»

Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հաղորդումը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

Բաքուն այսօր հաղորդել է, թե «հայկական զինված ուժերի կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում` իր բանակի դիրքերի ուղղությամբ, սակայն համապատասխան ստորաբաժանումները հատուկ տեխնիկական միջոցներով որսացել են ԱԹՍ-ն և այն հեռացրել տարածքից»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

The post Բաքուն հաղորդում է, թե հայկական բանակի հետախուզական կվադրոկոպտեր է որսացել, Երևանը հերքում է. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net