World News

Ախուրյան գյուղում վագոն-տնակ է այրվել

Հուլիսի 29-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում (ծառայում է որպես խորդանոց):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ):

Читайте на 123ru.net