World News

ՌԴ-ում գնացքի և «Կամազ»-ի բախումից տուժածների թիվը հասել է 140-ի

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Կազան-Ադլեր թիվ 481 մարդատար գնացքի վթարի և ռելսերից դուրս գալու հետևանքով 140 մարդ է տուժել. նրանք ստացել են քերծվածքներ և կապտուկներ։

Ընկերության տվյալներով՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ 13 չափահաս, 1 երեխա և 2 ուղեկցորդ։

Միաժամանակ Կոտելնիկովսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից հայտնել են 30 տուժածների մասին, բոլորը՝ միջին ծանրության: Վթարի պահին գնացքում ընդհանուր առմամբ եղել է 803 ուղևոր։

ՌԴ Վոլգոգրադի մարզում բախվել են Կազանից Ադլեր ուղևորվող գնացքը, որում եղել է ավելի քան 800 ուղևոր, և բեռնատարը, ինչի հետևանքով ութ վագոն դուրս է եկել ռելսերից, մի քանիսը շրջվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթուղային անցում և բախվել անցնող մարդատար գնացքին, հայտնում է «Ռուսական երկաթուղիները»։

Ըստ օպերատիվ ծառայությունների՝ վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը եղել է վթարային արգելակումը` գծերի վրա «Կամազ»-ի շարժվելու պատճառով։

Ընդհանուր առմամբ, դեպքի վայր է ուղարկվել 324 հոգուց բաղկացած խումբ և 109 միավոր տեխնիկա։
Կան տասնյակ տուժածներ, որոնք տարհանում են։ Գնացքների երթևեկությունը հատվածում դադարեցվել է։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net