World News

Տաշիր քաղաքում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Հուլիսի 29-ին, ժամը 11:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 16 շենքի նկուղային հարկը տեղացած անձրևներից ջրալցվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել են Անի թաղամասի թիվ 16 շենքի նկուղը և Գետափնյա փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակը:

Փրկարարները իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ ընդհանուր մոտ 50 խմ:

Читайте на 123ru.net