World News

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ. ՆԳՆ

Հուլիսի 29-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […]

The post ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հուլիսի 29-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1963 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ.Ա.-ին (ծնված 1960 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

The post ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net