World News

Ծառուկյանի ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են. Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Փարիզ-2024-ի շրջանակում միջազգային օլիմպիական հանրությանն ուղղված կոչին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ: Մասնավորապես, ՄՕԿ նախագահին ուղղված նամակում Ծառուկյանը գրել էր.«Կոչ եմ անում՝ գործադրել ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու ՀՀ քաղաքացիներին»:

«Այս ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են:
Օլիմպիադան ոչ միայն ինքնին խաղաղության ուղերձ է, այլ նաև իր շուրջ ստեղծել է տեղեկատվական, դիվանագիտական կարևոր միջավայր, որտեղ ցանկացած երկիր ձգտում է ներկայացնել իր առաջնահերթություններից բխող խնդիր:

Ծառուկյանը հենց այս համատեքստում է բարձրացրել պատանդառված մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցը: Իհարկե, ՀԱՕԿ նախագահի ուղերձը կարող էր խիստ արդյունավետ ընթացք ստանալ, եթե այս խնդրում Հայաստանի իշխանությունը հստակ օրակարգ ունենար, բավարար ջանքեր գործադրեր:

Հուսամ՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը դրական առումով վարակիչ կլինի. յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների առջև դնել հումանիտար այս խնդիրը լուծելու անհրաժեշտության պատասխանատվությունը», - գրել է Սուրենյանցը:

 

 

Читайте на 123ru.net