World News

Աշխատում ենք Իսրայելին մեր պատասխանի վրա. Իրանի ԳՇ պետ

Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիե արյունն առանց վրեժի չի թողնի: Այս մասին գրում է Tasnim-ը:

«Մենք Հանիեի արյունն առանց վրեժի չենք թողնի։ Մենք աշխատում ենք Իսրայելին մեր պատասխանի վրա և կստիպենք Իսրայելին շատ զղջալ դրա համար», - ասել է Բաղերին:

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային հայտարարության ժամանակ ասել է, որ Իսրայելը «ջախջախիչ հարվածներ» է հասցրել իր թշնամիներին վերջին մի քանի օրվա ընթացքում։ 

«Չարի առանցքի երեք ճյուղերն են հութիները, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել նրանցից յուրաքանչյուրին և մաքրել ենք հաշիվները նրանց հետ: Եմ մենք կմաքրենք հաշիվները ցանկացած մեկի հետ, ով կվնասի մեզ, կսպանի մեր երեխաներին, քաղաքացիներին: Ցանկացած մեկը, ով կվնասի մեր երկրին, կլինի սեփական մահվան պատասխանատուն», - ասել է Նեթանյահուն:

Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել էր Բեյրութին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ նպատակային գործողության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի աջ ձեռքը և պատասխանատու էր օրերս Իսրայելի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 դեռահաս։ Շուքրի հետ միասին զոհվածների թվում է եղել իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին:

Մինչդեռ հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։

Читайте на 123ru.net