World News

ԱԹՍ-ն Շեբեկինոյում գրոհել է մարդատար ավտոբուսը

Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

Կատարվածի վերաբերյալ Գլադկովը թելեգրամյան իր ալիքում մասնավորապես գրել է․«ԱԹՍ-ն Շեբեկինոյում գրոհել է մարդատար ավտոբուսը։ Տուժել են վարորդն ու մեկ ուղևոր։ Պարանոցի կույր բեկորային վերք ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի բուժհաստատությունում։ Նա դուրս է գրվել և ամբուլատոր բուժում կստանա տանը: Կրծքավանդակի և ձեռքերի բազմաթիվ բեկորային վերքերով կինը շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ավտոբուսը վնասվել է, խոցվել է նաև կից գտնվող մեքենան»։

Մարզպետը հայտնել է նաև, որ Շեբեկինոյում արձանագրվել է ևս մեկ անօդաչու թռչող սարքի հարձակում՝ այս անգամ ենթակառուցվածքային օբյեկտի տարածքում կայանված մեքենայի վրա: Մեքենան վնասվել է։ Երրորդ ԱԹՍ–ն պայթել է արտադրական ձեռնարկության կայանատեղիում՝ վնասելով ավելի քան 10 ավտոմեքենա: Տեղում աշխատում են փրկարարները։

Читайте на 123ru.net