World News

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ռազմարդյունաբերության գործարան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը օգոստոսի 1-ին այցելել են ռազմարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը`Davaro ՍՊԸ:

Ինչպես նշվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում, այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:

ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:

 

Читайте на 123ru.net