World News

Սյունիքի մարզում բախվել են «Iveco» բեռնատարն ու «Ոսմար» ՍՊԸ-ի տնօրենի «Mercedes»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապրհի 178 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Սարգիս Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով Ս. Սարգսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդներից Ս. Սարգսյանը աշխատում է «Ոսմար» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Читайте на 123ru.net