World News

ՕԽ-2024․ թենիսի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչի զույգերը

«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչ խաղում Ջոկովիչը 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչի կրկնակի մասնակից, աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կպայքարի աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետտիի հետ։

Աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի թենիսիստ Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն ևս դուրս է եկել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակչում Օժյե-Ալիասիմեն 6:4, 6:7 (8:10), 6:3 հաշվով հաղթել է աշխարհի իններորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար նա կպայքարի «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի հետ։

 

Читайте на 123ru.net