World News

Թուրքիայում արգելափակվել է Instagram-ի հասանելիությունը

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչության կայքը հայտնել է, որ այսօր առավոտյան արգելափակվել է Instagram սոցկայքի հասանելիությունը։ Այս մասիին գրում է yenisafak.com-ը:

Որոշման կայացումից հետո Instagram ցանց մուտք գործելն անհնար է դարձել երկրի բոլոր բնակիչների համար։ Օգտատերերը փորձում են մուտք գործել Instagram VPN-ի և այլ այլընտրանքային մեթոդների միջոցով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հուլիսի 31-ին քննադատել էր սոցցանցին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ օգտատերերի ցավակցական հաղորդագրությունների հրապարակումներին «ակտիվորեն խոչընդոտելու» համար։

Ալթունը սոցցանցի գործողություններն որակել էր «գրաքննության դրսևորում» և խոստացել էր պաշտպանել խոսքի ազատությունը՝ քայլեր ձեռնարկելով հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ դրանք ծառայում են «անարդարության գլոբալ շահագործող համակարգին»։


Читайте на 123ru.net