World News

ՊՆ-ն հերքում է Կամո Վարդանյանի՝ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:

ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:

Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:

Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - նշված է հաղորդագրության մեջ:

Читайте на 123ru.net