World News

Արարատի մարզի 12 համայնքներում  24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը  09:00-ն, կդադարեցվի  Արարատի  մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունն ու փոխըմբռնումը՝ պատճառված անհանգստության համար։

Читайте на 123ru.net