World News

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկում կա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 62-րդն է, Շանթ Սարգսյանը` 85-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը` 90-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացիներ Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 19-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 40-րդը։

Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 55-րդն է, Աննա Սարգսյանը` 70-րդը և Լիլիթ Մկրտչյանը` 77-րդը:

Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։

Читайте на 123ru.net