World News

Մոլդովան կարող է կիսել Ուկրաինայի ճակատագիրը․ Մեդվեդև

«Ուկրաինայի ճակատագիրը չկիսելու համար պետք չի, որ Մոլդովան «խաղա» պատմության հետ»․ VKontakte-ի եթերում այսպես է մեկնաբանել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի խոսքերը, ով ասել է, որ հետպատերազմյան 1946-1947 թվականներին Մոլդովայում սովը պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն։

Մեդվեդևի խոսքով՝ սովից տուժել են ոչ միայն Մոլդովայում, այլև ՌԽՖՍՀ-ում (Վոլգայի մարզում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսային Կովկասում), Ուկրաինայում և Բելառուսում։

«Ուկրաինայում 2006 թվականին համապատասխան օրենքի տեսքով «Գոլոդոմորի հեքիաթների» պաշտոնականացումից մինչև 2014 թվականին առաջին նացիստական գումարտակի, այնուհետև Ազովի գնդի և բրիգադի ստեղծումը տևեց 10 տարուց էլ պակաս»,- նշել է Մեդվեդևը:

«Սրանք բոլորը մեկ շղթայի օղակներ են՝ երկրի ֆաշիստացում և հասարակության մեջ ատելության մթնոլորտի ստեղծում»,- ավելացրել  է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Читайте на 123ru.net