World News

Էլեկտրական ավտոբուսներն արդեն հասան Գյումրի

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ծրագրի շրջանակում  ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։

«Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա պարծենալու բան է: Մտածում ենք՝ աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ  նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Էլեկտրական ավտոբուսների ուղեվարձը, քաղաքապետի խոսքով, կլինի 100 դրամ։ 

Читайте на 123ru.net