World News

Իսրայելի բանակը բերվել է «բարձր պատրաստության» վիճակի

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գտնվում է «բարձր պատրաստության» վիճակում, քանի որ երկիրը պատրաստվում է իր դեմ հնարավոր հարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ ի պատասխան Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանություններին: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

ՊԲ խոսնակն ընդգծել է, որ զինվորականները գիտեն՝ ինչպես վարվել ցանկացած սպառնալիքի հետ:

Այսօր իսրայելական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելը համագործակցում է դաշնակիցների հետ՝ Հանիեի և Շուքրի սպանություններին Իրանի և «Հեզբոլլահ»-ի հնարավոր պատասխանը խափանելու համար։

Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները խոստացել են վրեժխնդիր լինել Իսրայելից Հանիեի սպանության համար հինգշաբթի առավոտյան Թեհրանում նրա թաղման արարողության ժամանակ: «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատերազմը թևակոխել է «նոր փուլ», և Իսրայելը պետք է ակնկալի «ցասում և վրեժխնդրություն»:

Թեև Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն  Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Սակայն ՀԱՄԱՍ-ը, Իրանը և նրանց դաշնակիցները մեղադրում են Իսրայելին:

Читайте на 123ru.net