World News

Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:
Մասնավորապես՝  Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կիրականացվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Читайте на 123ru.net