World News

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել […]

The post Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ:

Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը»:

The post Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net