World News

Ասում է՝ տանձ չկա ծառին, լավ էլ կա, եկամուտ ստեղծեք, առաջարկեք գյուղ եկողներին. Փաշինյանն այցելել է Իծաքար (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մարզի մի շարք գյուղերում: Վազաշեն գյուղում Փաշինյանը կանգ է առել շուկայում, գնումներ կատարել և հետաքրքրվել մրգերի գներից, այնուհետև այցելել նաև Իծաքար, որտեղ զրուցել է նոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող շինարարների, ինչպես նաև գյուղի բնակիչների հետ։

«Պետք է մի բան մտածենք երիտասարդության համար, որ գնացող-եկողի համար սրճարան լինի, ռեստորան լինի: Հիմա այս ճանապարհը սարքվեց, նշանակում է հազարավոր մարդիկ անցնելու են այս ճանապարհով, ձեր խնդիրն է , որ այդ հազարավոր մարդկանց առաջարկ ունենաք, որ կանգնեն՝ կաթ, մածուն գնեն, մի տեղ գիշերեն, բնությանը նայեն: Այս ճանապարհը, որ պետությունը կառուցում է, ձեզ համար աշխատատեղ է, դուք պետք է պարզեք ձեր ձեռքերը ու վերցնեք դա: Մեր գործը սա է, մենք ապահովում ենք մարդկանց հոսքը»,- Իծաքարում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:

Իծաքարի բնակիչը հակադարձեց Փաշինյանին՝ նշելով, որ եկամուտ չկա:

«Այստեղ եկամուտ չկա, ինչ կա, որ առաջարկենք»,- ասաց նա:

Փաշինյանն էլ առաջարկեց մրգեր վաճառել:

«Տանձ, խնձոր, դատարկ ծառեր են, որովհետև չեք մշակում։ Ասում է՝ տանձ չկա, լավ էլ տանձ կա ծառի վրա, դեռ չեք կպել, որ այդքան կա: Երիտասարդությանը քաջալերեք, որ աշխատեն, հյուրատուն սարքեն, սրճարան սարքեն»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на 123ru.net