World News

Բերքաբերցիներն այն ժամանակ լուրջ չընդունեցին մեր ասածը, հիմա գնացել դիմում են նրան, ով իրենց կյանքը կnրծանե՞լ է. Բագրատ Սրբազան

Այն ժամանակ, երբ բերքաբերցիներին ասում էինք, որ տեղի ունեցողը միայն իրենցը խնդիրը չէ, այլ համահայկական խնդիր է, լուրջ չէին ընդունում մեր ասածները: Այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Հիմա բերքաբերցիներն ո՞ւմ են դիմում, նեռի՞ն, ով կործանել է իրենց կյանքը, հիմա դիմում են նրան, որ ի՞նչ անի: Գնալու է, իր էությանը համապատասխան, փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին, ոմանք դարձյալ խաբվելու են: Ես հասկացել եմ, որ մարդիկ ունեն այդ ազատագրվելու տրամադրվածությունը: Հարցը այստեղ այն չափազանցված վախի մթնոլորտն է, որ մտցրել են յուրաքանչյուրի տուն։ Բոլորն են վկայում, որ ոչ մի ժամանակ մարդկանց այսպես վախեցնելու երևույթ չի եղել»,- ասաց նա:

Խոսելով սեպտեմբերին սպասվող քաղաքական գործընթացների մասին՝ Սրբազանն ասաց. «Սեպտեմբերի 7-ը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի սեպտեմբերի 4, որովհետև մարզահամերգային համալիրում մեծ դահլիճը, որ ցանկանում էինք վերցնել, ասացին, որ չի ստացվելու: Կհավաքենք մարդկանց ու կուղենշենք, թե որ ճանապարհով ենք գնալու: Ես ո՛չ ազատագրողն եմ, ո՛չ էլ փրկողը, ես էլ, ժողովուրդն էլ գործիք ենք թե՛ Աստծո, թե՛ մեր պատմության ձեռքին: Հազարապատիկ անգամ պետք է գնահատենք մեր ժողովրդին, որովհետև անկախ այն բոլոր հալածանքներից, որ ցուցաբերում է նեռը, մարդիկ չեն ընկրկում, մեր հաղթանակին էլ այլընտրանք չկա»:

Читайте на 123ru.net