World News

Բայդենը կրկին «մոլորվել» է․ Սպիտակ տունը մեկնաբանել է կատարվածը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ պահվածքը կրկին համացանցում քննարկումների առիթ է տվել, իսկ հրապարակված կադրերը վիրուսային են դարձել։

Ամերիկացի առաջնորդն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ օդանավակայանում դիմավորել է ՌԴ-ի հետ կալանավորների փոխանակումից հետո հայրենիք վերադարձած ամերիկացիներին, սակայն դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անսպասելի բարձրացել է դատարկ ինքնաթիռ և այնտեղ անցկացրել մի քանի րոպե։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Բայդենի արարքը՝ նշելով, որ նախագահը պարզապես ցանկացել է անձամբ շնորհակալություն հայտնել օդանավի անձնակազմին ԱՄՆ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net