World News

Երևանում պաշտոնապես բացվեց չինական Chery ավտոմեքենաների պաշտոնական ներկրող VG MOTORS ընկերությունը (տեսանյութ)

Հայաստանի փողոցներով երթևեկող չինական ավտոմեքենաների շարքը համալրելու են եկել Chery ավտոարտադրող ընկերության մեքենաները։ VG MOTORS-ն իր ընկերության պաշտոնական բացման արարողությունը նշանավորեց հենց այս լուրով ու հյուրերին ներկայացրեց հայ ավտոսիրողներին դեռևս ոչ այնքան հայտնի Chery ավտոմեքենաները։

Chery ավտոարտադրող ըկերությունը հիմնվել է 1997 թվականին ու 27 տարիների ընթացքում հասցրել է իր հաստատուն դիրքը գրավել չինական, ռուսական, իրանական, հյուսիսային ամերիկյան և այլ երկրների ավտոշուկաներում։

«Չերին այսօր չինական շուկայի առաջատար ավտոմեքենաներից է համարվում ու ոչ միայն չինական ներքին շուկայում, այլև իր արտահանումներով ամբողջ աշխարհում։ Բավականին տարածված ու պոպուլյար մեքենա է աշխարհի մակարդակով, փորձում ենք մենք էլ մեր մասով Հայաստանի շուկայում զարգացնել»,-ասաց VG MOTORS ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Շահեն Սողոմոնյանը:

VG MOTORS ընկերության մասնագետները երկար են ուսումնասիրել հայկական ավտոշուկան, հասկացել հայ վարորդների խնդիրներն ու ցանկությունները, հաշվի առել Հայաստանի ճանապարհների վիճակն ու ի վերջո որոշում կայացրել հայկական ավտոպարկը համալրել Chery ավտոմեքենաներով։ Որոշումը Չինաստանում պայմանագրով ամրապնդվել է տարեսկզբին։

«Chery առավելություններից են մոդելային շարքը։ Այն ունի ընտրանի և՛ էլեկտրոմոբիլների մեջ, և՛ էլեկտրոհիբրիդների մեջ, և՛ բենզինային տարբերակների մեջ, կան ընտանեկան, բիզնես տարբերակներ, մեքենաների ընտրանին շատ մեծ»,-ասաց VG MOTORS ընկերության վաճառքի տնօրեն Վիգեն Գզլարյանը։

Իսկ ինչով են տարբերվում Chery ավտոմեքենաները չինական այլ ավտոառաջարկներից․ առաջին հերթին գին-որակ հարաբերակցությամբ․ պնդում են VG MOTORS ընկերությունից։ Ընկերության ավտոսրահում ամենամատչելի մեքենան արժե 12 մլն դրամ։ Chery մեքենենաների առավելություններից մեկը նաև երաշխիքային սպասարկումն է:

«Տալիս ենք պաշտոնական և գործարանային երաշխիք բենզինային շարժիչով մեքենաների համար 6 տարի կամ 200,000 կմ, որը մեր շուկայում նման պայմաններ չեն եղել»,-ասաց VG MOTORS ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Շահեն Սողոմոնյանը։

VG MOTORS ընկերության սրահում Chery-ի վարորդները կարող են գտնել իրենց մեքենայի բոլոր պահեստամասերը։

«Բոլոր պահեստամասերը առկա են, սպասելու կարիք չկա, բոլոր սպասարկումները կատարվելու են մեզ մոտ լրիվ անվճար երաշխիքային սպասարկման շրջանակում»,-ասաց VG MOTORS ընկերության վաճառքի տնօրեն Վիգեն Գզլարյանը։

VG MOTORS ըnկերությունը էքսկլյուզիվ գործակցություն է սկսել Ամերիաբանկի հետ ու գնորդին հնարավորություն է տալիս հենց իր սրահում դիմել բանկ ու հաստատումից 30-40 րոպե հետո իր իսկ նոր մեքենայի ղեկին ուղևորվել տուն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

Читайте на 123ru.net