World News

Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկ մոտ գալ չէր ուզում. Փաշինյանը` Ոսկեպարի գյուղապետին

ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղացիների համար ավելի լավ լինի։ Մենք ուզում ենք, որ գյուղը զարգանա: Տավուշի մարզ այցելության ժամանակ Ոսկեպարի բնակիչների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք բերել էս տները նորոգել, ոսկեջրել, բայց գյուղը շարունակի անկում ապրել։ Մեկը պետք է գա, հյուրատուն դնի, բիզնես դնի, ժողովրդի խանդն էլ շարժվի»,– ասաց նա։ 

Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանի դիտարկմանը, թե իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ, ՀՀ վարչապետը պատասխանեց.
«Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։

Մանրամասները՝ տեսանյութում: 

Читайте на 123ru.net