World News

Վստահ եմ՝ մեր մրցակիցը ոչ թե պատահականություն է, այլ մեր ճանապարհին կարևոր մի թիրախ՝ ավելի ամրանալու և ուժեղանալու համար. Վարդգես Վարդանյանը՝ «Նոա» - ԱԵԿ հանդիպման մասին

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում հունական ԱԵԿ-ի հետ հանդիպմանը։

Օգոստոսի 6-ին, ժամը 20:00 կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» - ԱԵԿ հանդիպումը:

«ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում «Նոան» խաղալու է հայկական թիմերին երբևէ բաժին ընկած ամենաբարդ մրցակիցներից մեկի՝ հունական ԱԵԿ-ի դեմ: Սա մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք պատվով և կռվելու ենք մինչև վերջին վայրկյանը: Վստահ եմ՝ մեր մրցակիցը ոչ թե պատահականություն է, այլ մեր ճանապարհին կարևոր մի թիրախ՝ ավելի ամրանալու և ուժեղանալու համար: Սպասում ենք բոլորին մարզադաշտում՝ սատարելու «Նոային», որ միասին հաղթահարենք այս կարևոր առաջադրանքը»,- գրել է «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի 7-0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող թիմին։ Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։

Читайте на 123ru.net