World News

Բանգլադեշում հակակառավարական ցույցերի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և երկրի այլ քաղաքներում ավելի քան 50 մարդ է զոհվել ոստիկանության և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև բախումների հետևանքով։ Այս մասին գրում է BBC-ն:

Անկարգությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ «Խտրականության դեմ ուսանողական շարժման» առաջնորդները քաղաքացիական անհնազանդության արշավ են հայտարարել՝ պահանջելով վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը:
Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաքի թաղամասերից մեկում հազարավոր մարդիկ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով սպանվել է 13 ոստիկան:


Նշվում է, որ Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18։00-ից մինչև հատուկ կարգադրություն։ Հայտարարվել է, որ եկող շաբաթվա առաջին երեք օրերերը ոչ աշխատանքային կլինեն։

Читайте на 123ru.net