World News

Բայդենը Նաթանյահուին հորդորել է «հիմարություններ դուրս չտալ»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հեռախոսազրույցի ընթացքում հորդորել «հիմարություններ դուրս չտալ»:

Ինչպես փոխանցում է timesofisrael.com-ը՝ ԱՄՆ նախագահի ոչ դիվանագիտական այս պոռթկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նաթանյահուն ասել է Բայդենին, որ Իսրայելն առաջընթաց է գրանցում ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում: 

Այդ բանակցությունները շարունակվում են երկար ամիսներ առանց արդյունքների, և Բայդենը նախկինում կարծիք է հայտնել, որ Նաթանյահուն միտումնավոր, ներքաղաքական պատճառներով է դա անում:

Նաթանյահուի գրասենյակից մամուլում տարածված այս հրապարակումների առնչությամբ ասել են, որ վարչապետը չի մեկնաբանում ԱՄՆ նախագահի հետ իր մասնավոր քննարկումների բովանդակությունը:

Читайте на 123ru.net