Թուրքիան և Ճապոնիան իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Լիբանանից
Թուրքիան և Ճապոնիան զգուշացրել են իրենց քաղաքացիներին չմնալ Լիբանանում, հայտնում է timesofisrael.com-ը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ճամփորդական ծանուցում է տարածել՝ կոչ անելով Լիբանանում գտնվող Ճապոնիայի քաղաքացիներին հեռանալ՝ լարվածության աճի լույսի ներքո:
Թուրքիան ևս կոչ է անում իր քաղաքացիներին լքել Լիբանանը, եթե նրանք ծայրաստիճան կարիք չունեն մնալու, քանի որ այնտեղ անվտանգության իրավիճակն արագորեն կարող է վատթարանա, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Լիբանանը լքելու հորդորով իրենց քաղաքացիներին են դիմել ՀՀ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը և այլ երկրներ:
Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։