World News

Հայաստանում կարմրուկը պատշաճ չի կառավարվում․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ Հայաստանում կարմրուկը պատշաճ չի կառավարվում․ 2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել է 545 դեպք:

«Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է՝ նոր նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը:

Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո՝ հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է»,-գրել է Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ քովիդի ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում  էր՝ «Նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»:

Читайте на 123ru.net