World News

Երեկոյան ժամերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18 մ/վ արագությամբ։

The post Երեկոյան ժամերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net